Լրահոս

10.02.2012 11:15


Դուրս են բերվել ձնակույտերի միջից

Դուրս են բերվել ձնակույտերի միջից

 Փետրվարի 9-ին` ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում  ավ­տո­­մե­քե­նան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

«ՎԱԶ-2121» մակնիշի 22 LU 072 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս:

Ձնակույտից դուրս են բերվել նաև Արագածոտնի մարզում` Աշտարակ-Գյումրի ավտո­ճա­նա­պար­հի 10-րդ կմ-ում  ձնակույտի մեջ հայտնված Լ.Մարգարյանին պատկանող «Մեր­սե­դես» մակնիշի 65 OՏ 618 պետհամարանիշի և տարբեր ճանապարհահատվածնեում`մի քանի այլ ավտոմեքենաներ:

Իսկ Քարվաճառ-Վարդենիս ավտո­ճա­նա­պարհի «Արթուրի Ձոր» կոչվող հատվածում ձնաբքի մեջ են մնացել մոտ 20 ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած  հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհը մաքրվել է և ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը